Այսօր լուսաբացին` ժամը 5.30-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի որոշմամբ կալանավորվեց Պեմզաշենում 31-ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս զավակների սպանության մեջ կասկածվողներից մեկը` 32-ամյա Վ.Բ.-ն։ Դատարանը որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Թե որ քրեակատարողական հիմնարկում կպահվի տվյալ անձը, իրավապահները խուսափում են բարձրաձայնել` ելնելով վերջինիս նկատմամբ ինքադատաստանի վտանգից։ Երկրորդ կասկածյալի` Ա.Բ.-ի …

