Գարնանը Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ կստանա. Tasnim

Լուրեր

29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Բոլորը

Մարտին Թեհրանը Ռուսաստանից մի քանի Սու-35 կործանիչներ կստանա։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 15-ին, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին ասել է․ «Մենք Ռուսաստանին պատվերներ ենք ուղարկել պաշտպանական համակարգերի, հրթիռների և ուղղաթիռների համար, և այդ զինատեսակների մեծ մասը շուտով կմտնի երկիր»։

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին էլ դեռ 2022-ի սեպտեմբերին նշել էր, որ օրակարգում է Մոսկվայից Սու-35-ի գնումը, իսկ դեկտեմբերի  վերջին իսրայելական i24news հեռուստաալիքը, հղում անելով Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական գործարքներին հետևող հետախուզական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը շուտով Իրանին կմատակարարի կործանիչների էսկադրիլիա:

Խոսքն, ըստ ամենայնի, 24 միավոր Սու-35 կործանիչների մասին է, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել Եգիպտոսի համար, հաղորդում է հեռուստաալիքը։ Հետախուզության տվյալներով՝ իրանցի օդաչուներն արդեն վերապատրաստվել են և պատրաստ են շահագործել այդ ինքնաթիռները։ Բացի այդ, Թեհրանը պետք է Մոսկվայից ստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, նշել է հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ Իրանն իր հերթին պետք է Ռուսաստան ուղարկեր «Շահեդ-136» կամիկաձե անօդաչուների ևս մեկ խմբաքանակ՝ ի հավելումն արդեն առաքված 1700 անօդաչուների։ Թեև Մոսկվան հերքում է Ուկրաինային հարվածելու համար իրանական զենքի օգտագործումը, Թեհրանը հաստատել էր, որ անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ռուսաստան,պնդելով՝ որ խոսքը փոքր խմբաքանակի մասին է՝ Ուկրաինա ներխուժումից առաջ։
Իսրայելի հետախուզության տնօրեն Մոսադ Դեյվիդ Բարնեան ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ծրագրում է մեծացնել Ռուսաստան ժամանակակից սպառազինությունների մատակարարումը։

2022 թվականի դեկտեմբերին ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը «աննախադեպ մակարդակի» ռազմական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Իրանին՝ Թեհրանի կողմից Ուկրաինայի պատերազմի համար զենք մատակարարելու դիմաց։

Տաթև Ֆռանգյան