Թուրքիայի կառավարամետ Yeni Akit պարբերականը երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին է մեղադրել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը, գրում է Duvar-ը։ «Ես նորից կրկնում եմ՝ սպասեք նոյեմբերին, սպասեք պարոն Քեմալին»,- հոկտեմբերի 18-ին Թվիթերում գրել էր Քըլըչդարօղլուն՝ ակնարկելով, որ արագացնելու է նախընտրական քարոզարշավը։ …

