Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում քննարկելու է նաև Հարավային Կովկասի զարգացումները

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ծրագրում է այսօր Թուրքիա կատարելիք այցի օրակարգում ներառել Արևմտյան Ասիայի ու Լևանտի (Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը) զարգացումները, գրում է IRNA գործակալությունը։

Աբդոլահիանն Անկարա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սիրիայի և Լիբանանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Թուրքիա իր այսօրվա այցի ընթացքում քննարկվելու են Լևանտի և Արևմտյան Ասիայի զարգացումները։

Նա նշել է, որ նախատեսել է այցելել և՛ Մոսկվա, և՛ Անկարա՝ որոշակի տարածաշրջանային զարգացումների պատճառով, սակայն ՌԴ այցն ավելի ուշ է լինելու։

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարա այցի ընթացքում կվերանայվի երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը՝ հավելելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Թուրքիա, ուստի նախնական համակարգումը կկատարվի բարձրաստիճան մակարդակով։

Ըստ Աբդոլահիանի՝ թուրքական ու իրանական կողմերը պատրաստվում են բանակցություններ վարել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների ու այլ կարևոր հարցերի շուրջ՝ կապված տարածաշրջանային անվտանգության գործում իրենց նշանակալի դերի հետ։

Էմմա Չոբանյան