3 կիլոգրամ 100 գրամ քաշ, 50 սանտիմետր հասակ․ ծնվել է սեպտեմբերյան երկօրյա մարտերում զոհված Ռոման Գրիգորյանի դուստրը։ Նորածինը տատի անունն է կրում․ հայրն էր այդպես ուզում։ Երկրորդ երեխայի ծննդին հայրը երկար էր սպասել, բայց պահը չվայելեց։ Ռոմանի մայրն ասում է՝ միակ մխիթարանքը երկու թոռներն են։ «Լույսս մարեց, բայց երկու հրեշտակ ունենք․ մխիթարվում ենք ու ապրում»: …

