Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ի կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ։

«Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։

«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց Մանուկյանը։

«Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի են, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի, և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։

Անցնող 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։