Քաղաքացիները զգում են ոստիկանության բարեփոխումների մի զգալի ազդեցություն․ ՆԳ նախարարի տեղակալ

Լուրեր

19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
Բոլորը

«Ինտենսիվորեն շարունակում ենք հետամուտ լինել այն պլաններին, որոնք ներկայացրել ենք հանրությանը․ առաջիկայում կհաստատվի ՆԳՆ կանոնադրությունը, կառուցվածքը, սրան կհաջորդի ոստիկանության ծառայողների և փրկարարների կամավորման ատեստավորման վերաբերյալ, ինչպես նաև ոստիկանական գվարդիա ձևավորելու մասին և այլ օրինագծեր, որոնք բարեփոխումների տրամաբանության մեջ են»,-  Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքացիները զգում են ոստիկանության բարեփոխումների մի զգալի ազդեցություն։

«Բարեփոխումների տրամաբանության շրջանակներում է այն, որ անկախ նրանից, թե որ ստորաբաժանման մասին է խոսքը, ոստիկանական ծառայողն այնպիսի կրթական խողովակներով պետք է անցնի, որ ուժի կիրառումը նախ պետք է լինի իրավաչափ, բացի դրանից՝ ուժի կրառումը պետք է թողնել որպես վերջին միջոց։ Սա է այն շեշտադրումը, որն անցնում է բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հետամուտ լինելով այս սկզբունքին՝ փուլային կարգով բոլոր ստորաբաժանումներում իրականացնում ենք համապատասխան փոփոխություններ»,- նշեց փոխնախարարը՝ անդրադառնալով հարցին՝ եթե բարեփոխումներն իրական են, ապա ինչու է ոստիկանությունն ուժ կիրաառել, օրինակ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն գնալ ցանկացող անձանց նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։