ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը և ՀՀ-ից ԼՂ էլեկտրագծի աշխատանքի խափանմանը։ «Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն …

