ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency – SIDA) փորձառությունը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ հայ-շվեդական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացը կատարելագործելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «ArtNexus» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի, Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում դեսպանին առաջարկել է շվեդական համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ մատնանշելով, որ նախարարությունը հետևողական գործունեություն է ծավալում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ. «Այսօր արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհավորելով Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական զրույցի համար: Դեսպանը բարձր է գնահատել նախարարի նախանշած ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ շվեդական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա՝ նշելով, որ խախտվել է ավելի քան 30.000 երեխաների կրթության իրավունքը:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է բոլոր ոլորտների վրա: Այս համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական քայլեր կձեռնարկեն՝ խնդիրն օր առաջ կարգավորելու համար:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: