Ամենուր ելույթ եմ ունենում Հայաստանի դրոշի ներքո․ Արթուր Գորոյանը հաղթել է Աբու Դաբիի 6-ժամյա ավտոմրցարշավում

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

34-ամյա մրցարշավորդ Արթուր Գորոյանը SHARKY-RACING թիմի կազմում օրերս հաղթել է Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում։ Գորոյանը մրցավազքին մասնակցել է Audi RS3 ավտոմեքենայով, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը։ Իսկ ի՞նչ սկզբունքով է ընտրվել մրցարշավային ավտոմեքենան՝ Factor.am-ը հետաքրքրվեց Արթուր Գորոյանից, որն այս օրերին Երևանում է և ասուլիս էր հրավիրել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի հետ․

«Ես 2015 թվականից աշխատում եմ «Audi» ընկերությունում որպես թեստեր անցկացնող պիլոտ։ Այդ ժամանակից սկսած՝ ընկերությունն աջակցում է ինձ և մեր թիմի հովանավորն է։ Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ համազգեստի վրա կա «Audi» ընկերության նշանը, և համազգեստն էլ իրենք են ընտրել։ Ընկերությունն ինձ միշտ առաջ է տանում, և ես դրա համար երախտապարտ եմ իրենց»,- ասաց Գորոյանը։

Մրցարշավի պաշտոնական կայքում SHARKY-RACING թիմը նշված է Գերմանիայի դրոշի ներքո․ Արթուր Գորոյանը սա բացատրեց այն հանգամանքով, որ թիմը գերմանական է․ «Գերմանացի մեխանիկներ են, ինժեներներ, գերմանացի ղեկավար, ինչպես գիտեք «Audi»-ն ևս գերմանական ավտոարտադրող ընկերություն է։ Հիմա մեր թիմը չի կարող պատկերվել այլ դրոշով, որովհետև, եթե ուզում ենք որպես թիմ հանդես գալ, ապա պիտի գնենք մեր մեքենան, ունենանք մեր մեխանիկները, ինժեներները և այդ դեպքում արդեն «Audi»-ի աջակցությունը չի լինի»,- մանրամասնեց ավտոարշավորդը։

Թեև կայքում Գերմանիայի դրոշն է նշված, բայց Գորոյանը մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովն էլ ազգությամբ ռուս է, բայց հայկական արտոնագիր է ստացել, և նա ևս մեր դրոշի ներքո է հանդես գալիս։

Վրաստանում ծնված, այժմ Մոսկվայում բնակվող Արթուրն ավտոսպորտով զբաղվում է 10 տարուց ավելի։ Արդեն հասցրել է բազմաթիվ հաջողություններ գրանցել։ Նա B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող մրցարշավորդ է։

«Յուրաքանչյուր մարզիկի նպատակը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները ոչ թե թմրանյութ, ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործեն, այլ վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձևով: Ես՝ որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն դրականը, լավը, որ կա սպորտում և ուզում եմ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել։ Գերմանիայում անցկացվող մրցումներում ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Ուզում եմ, որ այլ երկրներում ապրող և այդ երկրները ներկայացնող մեր մյուս հայ ավտոարշավորդները հետևեն իմ օրինակին և, վերցնելով հայկական արտոնագիր, ներկայացնեն իրենց պատմական հայրենիքը, հանդես գան Հայաստանի դրոշի ներքո»,- ասաց Գորոյանը։

Արթուրն ասում է, որ կան անվանի հայ ավտոարշավորդներ։ Հենց նրանցից մեկի՝ Նիկոլյա Մինասյանի գաղափարն է եղել Հայաստանի եռագույնը պատկերել մեքենայի վրա։

Արթուրի նպատակներից մեկն էլ ավտոսպորտը Հայաստանում զարգացնելն է, բայց այստեղ ավտոարշավային մրցումների համար նախատեսված վազքուղիներ չկան։ Հիմա պարապմունքներն իրականացնում են Վրաստանում։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը խոստովանեց՝ ցավոտ հարց է, բայց նման վազքուղի ունենալու համար աշխատանքներ տարվում են․

«Մենք ունենք մրցուղու ամբողջ նախագիծը, սակայն չունենք ներդրող։ Ուզում ենք դիմել կառավարությանը, որպեսզի մեզ հատկացնեն մրցուղու հողատարածք, որտեղ կարողանանք մեր ուժերով թեկուզ դրսից ներդրումների շնորհիվ ունենալ մրցուղի»,- ասաց Մանուկյանը։ Նշում է՝ բարձրակարգ մրցուղի ուենենալու համար շուրջ 50 միլիոն եվրո ներդրում է անհրաժեշտ։ Մանուկյանի խոսքով՝ չնայած գումարի մեծությանը, իրենց համար սա չափազանց կարևոր հարց է և հետ չեն կանգնելու մտադրությունից։

«Ամեն ինչ անելու ենք, ներգրավվելու ենք աշխարհի բոլոր հայերին, որպեսզի ունենք վազքուղի։ Օրերս հանդիպելու ենք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, առաջարկելու ենք նախնական ստարտափային մի ծրագիր, խնդրելու ենք պետությունից մեզ տրամադրել հատուկ տարածքներ, որտեղ կարող ենք զարգացնել ավտոսպորտը, և խնդրելու ենք դրամական միջոցներ հատկացնել ֆեդերացիային, որպեսզի մեր սպորտաձևը զարգանա»,- ասաց Մանուկյանը։

Կարիերայում լավագույն արդյունքը Արթուրը գրանցել է 2013 թվականին․ դա 4 ժամանոց մրցաշար է եղել, որի ժամանակ Արթուրի թիմն առաջին տեղն է զբաղեցրել։ Բայց ավելի կարևոր է համարում Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքում հաղթանակը, քանի որ հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո, իր խոսքով՝ ներկայացրել է պատմական հայրենիքը։

Արդյոք հայ ավտոարշավորդը մտադրություն ունի տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում․

«Մրցումների բնույթն այնպիսին է, որ ես անընդհատ ճանապարհորդում եմ և, եթե ինձ հարցնեք, թե այժմ որտեղ եմ բնակվում՝ կդժավարանամ պատասխանել։ Ընտանիքս Ռուսաստանում է ապրում, ես էլ նրանց հետ եմ, բայց ամենուր ես ելույթ եմ ունենում Հայաստանի դրոշի ներքո և հենց Հայաստանն է իմ տունը»,- ընդգծեց Արթուր Գորոյանը։

Արփի Հակոբյան