Այսօր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 6 զինծառայողների մարմիններ: Մարմինների փոխանցման մասին տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Արփի Հակոբյան

