Փլատակների տակ ավելի շատ մարդ կա, քան դրանց վրա․ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Թուրքիայում փլատակների տակ շարունակում են ողջ մնացածների գտնել. Հաթայ նահանգում երկրաշարժից 29 ժամ անց ավերված տան փլատակների տակից երկու ամսական երեխայի են փրկել, գրում է Euronews-ը։

Չնայած ողջ մնացածների գտնելու շանսերը ժամ առ ժամ նվազում են, ավելի քան 79,000 որոնողափրկարարական խմբեր եղանակային վատ պայմաններում աշխատում են տուժած շրջաններում:

Նրանցից մեկը Մալաթիայում փրկել է 62-ամյա Էրոլ Հանջին։ Նրա ընտանիքի մյուս անդամներն ավելի վաղ էին դուրս բերվել: Ընդհանուր առմամբ, երկրաշարժի պահին տանը 7 մարդ է եղել։ Մի քանի ժամ նրանք փլատակների տակ կապ են պահպանել միմյանց հետ։

Օգնություն ստանալուց հուսահատված՝ բնակիչներն իրենց անհետ կորած հարազատներին սեփական ուժերով են փնտրում։ Որոշներին դա հաջողվում է, և քանի դեռ հատուկ սարքավորումներով մասնագետները չեն ժամանել, նրանք ինքնուրույն են որոնում փլատակների տակ անհետ կորածներին։

Euronews-ը հաղորդում է, որ այս պահին առաջնահերթությունը տրվում է ողջերին, այդ պատճառով սգի ժամանակ չկա։

«Այժմ փլատակների տակ ավելի շատ մարդ կա, քան դրանց վրա»,- ասել է փրկվածներից մեկը։

 

Տաթև Ֆռանգյան