Թուրքիայի հարավում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են Սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի երեք անդամները։ Այս մասին տեղեկացնում է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։ «Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնամարզական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան …

