Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
12.02.2023 | 10:49Երեկ՝ փետրվարի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 19:33-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուգեթիի մունիցիպալիտետի մոտ, հանգստյան գոտի համարվող Բախմարո քաղաքից 3-կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Aliq Media-ն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Կայքը նշում է, որ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։