Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետարանի շենքը վարչական ղեկավարի համար ոչ միայն աշխատավայր է, այլև բնակարան։ Մի սենյակում խոհանոցն է, մյուսում՝ գրասենյակը, կողքին՝ ննջարանը։ «Գիշերվա ցանկացած պահի, պատկերացրու, աչքերդ բացում ես, տեսնում՝ համայնքապետարանի շենքում ես։ Հոգեկան խանգարում ես ստանում»,- իրավիճակի անհարմարությունը ծիծաղով է փորձում մեղմել Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Նրա տունը, 2000 քմ տնամերձ …

