Իսրայելցի, ավստրիացի և գերմանացի փրկարարները լքում են Թուրքիան անվտանգության սպառնալիքների պատճառով

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Իսրայելի փրկարար ծառայության ասոցիացիայի (Յհուդ Աթսալա) պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Իսրայել Թուրքիայում փրկարարական առաքելությունն ավարտելուց հետո, գրում է 9tv.co.il-ը։

Այս կազմակերպության ղեկավարության խոսքով՝ փրկարարական աշխատանքները ստիպված են եղել կրճատել «անվտանգության սպառնալիքների» պատճառով։ Որոշ ավերված բնակավայրերում գործում են կողոպտիչների զինված խմբավորումներ, ինչի պատճառով ավստրիացի և գերմանացի փրկարարներն արդեն հայտարարել են իրենց գործունեությունը դադարեցնելու մասին։ Իսրայելցիների համար սպառնալիքն ավելի շոշափելի է, քանի որ խոսքը թուրքական այն շրջանների մասին է, որոնք գտնվում է Սիրիայի սահմանին մոտ։ Այդ բնակավայրերից շատերում արաբները բնակչության մեծամասնությունն են կազմում, և հաճախ թշնամաբար են վերաբերվում իսրայելցիներին։   Իսրայելցի բժիշկների պատվիրակությունը, որը չի զբաղվում որոնողական աշխատանքներով, սակայն օգնություն է ցուցաբերում տուժածներին, առայժմ կմնա Թուրքիայում։

Իսրայելցի փրկարարներին հաջողվել է վեց օրվա ընթացքում ավերակներից փրկել 19 մարդու, չնայած դրան՝ տեղի բնակիչները, որոնք մնացել են առանց կացարանի, ջրի, սննդի և էլեկտրականության, աստիճանաբար անցնում են «վիշտից զայրույթի»։ Ըստ աղբյուրի՝ նրանք պաշարում են փրկարարական առաքելության ճամբարները՝ պահանջելով, որ նախ փնտրեն իրենց հարազատներին, հաճախ՝ զենքի սպառնալիքով: Թուրքական իշխանություններն ակնհայտորեն չեն կարողանում վերահսկել իրավիճակը և տուժածներին տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ։ Ամփոփելով ՝ պարբերականը գրում է, որ այս ամենը շատ դժվար և  ռիսկային է դարձնում օտարերկրյա փրկարարների աշխատանքը։

Տաթև Ֆռանգյան