Փետրվարի 18-ին՝ ժամը 18:35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է Կապանի ԲԿ: …

