Գյումրու մանկական հիվանդանոցը մտադիր են միավորել «Գյումրի բժշկական կենտրոնին»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» հնարավոր է` միավորվի հարակից տարածքում գտնվող «Գյումրի բժշկական կենտրոնին»։ Այս հիվանդանոցների օպտիմալացման մասին կառավարության որոշում դեռ չկա, սակայն հարցն ուսումնասիրվում է։ Օպտիմալացման դեպքում մանկական հիվանդանոցը կշարունակի գործել իր շենքում։ Այս մասին Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Առողջապահության հասանելիությունը Գյումրիում» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։  Նա օպտիմալացումը պարզաբանեց մանկական նեղ մասնագիտական ծառայությունների զարգացման անհրաժեշտությամբ։

«Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մասով դեռևս որոշում չկա, սակայն Կառավարության N 1911 որոշմամբ օպտիմալացումը 2006 թվականից է սկսել փուլային ձևով իրականացվել։ Նախավերջին փուլը դեռ նախորդ տարի իրականացվեց՝ 2020-21 թվականներին, բուժհաստատությունները օպտիմալացան։ Սա բուժհաստատությունների օպտիմալացման հաջորդ փուլն է։ Կառավարության որոշման մեջ կան սկզբունքներ և վիճակագրական ու տնտեսագիտական հաշվարկներ, որոնք հիմք են հանդիսանում օպտիմալացման։

Մասնավորապես՝ կառավարության որոշման կարևորագույն սկզբունքներից մեկը նույնատիպ ծառայություններ իրականացնող և թերբեռնված բուժհաստատությունների միավորումն է։ Այդ շրջանակներում 2012-2013 թվականներին միացան Գյումրի քաղաքի երեք հիվանդանոցներ՝ անվանակոչվելով «Գյումրի բժշկական կենտրոն», հիվանդանոցներից մեկը «Սամարիթերն» էր, մյուսները՝ «Գյուլբենկյանի անվան հիվանդանոցը» և մարզային հիվանդանոցը։ Ինչո՞ւ դա արվեց, լավ հիշում եք, թերբեռնված մահճակալներ էին։ Եվ հիմա աշխատում է նորմալ ծանրաբեռնվածությամբ։

Հենց դա է խնդիրը, որ մենք քննարկում ենք հաջորդ փուլում «Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի» օպտիմալացման խնդիրը»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարվա ընթացքոււմ «Գյումրի բժշկական կենտրոնին» միավորվեցին «Գյումրու ծննդատունը», «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը», «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը» և «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերությունը։

Արմիկ Մովսիսյան