Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն ավարտելու հակամարտությունը․ Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգների վարչակազմը վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատմական հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Այս մասին շաբաթ օրը Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը հիրավի պատմական հնարավորություն ունեն ամուր խաղաղություն հաստատելու ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո։ Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Միացյալ Նահանգները պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ այդ ջանքերին աջակցելու համար, թե ուղիղ մեր ընկերների հետ, թե եռակողմ ձևաչափով, ինչպիսին սա է, թե այլ միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետը կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: