Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դիմումներ է ներկայացրել խորհրդարանի 34 անդամի, այդ թվում՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Քըլըչդարօղլուն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հինգ անդամներից մեկն է, ընդհանուր ներկայացվել է 65 ամփոփագիր, որոնցում կան նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 23 պատգամավորներ, մեկ պատգամավոր «Ժողովրդավարական …

