Ռուսաստանը, կարծես, բավարար պահեստազոր չունի հարձակումն ակտիվացնելու համար․ ISW

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծության մեջ ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանը չունի բավականաչափ ազատ պահեստազոր, որպեսզի նրանց նետի Լուգանսկի շրջանում սկսված հարձակմանը և շոշափելի հաջողությունների հասնի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտը, վերլուծելով Արևմտյան ռազմական օկրուգի խմբավորման կազմը, որը փորձում է առաջ շարժվել Սվատովո-Կրեմեննայա գծից, նշում է դրանում որոշ տանկային ստորաբաժանումների բացակայությունը, որոնք անվանապես պետք է այնտեղ լինեն, և դրա հիման վրա ենթադրում է, որ ռուսները դժվարություններ ունեն զրահատեխնիկայի կորուստները լրացնելու հարցում։

«Ռուսական ուժերը, մեծ հավանականությամբ, ռեզերևում ունեն որոշակի մեխանիզացված ստորաբաժանումներ, սակայն այս սահմանափակ պահեստազորի ուղարկումը Լուգանսկի շրջանի ռազմաճակատ դժվար թե լրջորեն փոխի հարձակման ընթացքը»,- նշում են վերլուծաբանները։

Նրանք կանխատեսում են, որ վերջին պահեստազորի ներգրավմամբ, եթե տեղի ունենա, հարձակումը կարող է որոշակի թափ հավաքել, բայց այն շարքից դուրս կգա՝ մինչև ռուսներին հաջողվի որևէ ռազմավարական նպատակի հասնել։

Զրահատեխնիկայի պակասի վերաբերյալ ISW-ն հիշեցնում է, որ ռուսները, ենթադրաբար, կորցրել են մինչև 16 տանկային գունդ, և այժմ նրանք ժամանակ չունեն վերանորոգելու և ճիշտ տեմպերով նոր տանկեր կառուցելու համար:

«Վերականգնված տանկային գնդերի և բրիգադների բացակայությունը, այնուամենայնիվ, ռուսական ցամաքային զորքերին զրկում է հարվածային ուժից, որը թույլ կտար բեկում իրականացնել և օգտվել դրա պտուղներից։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Արևմտյան ռազմական օկրուգը մինչ օրս որևէ բեկում չի իրականացրել»,- գրում է ISW-ին։

Էմմա Չոբանյան