Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը «գնահատում է դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն այսօր իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցելուն։

«Միացյալ Նահանգները հզոր աջակցություն է ցուցաբերում Սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին հնարավորինս արագ անդամակցելուն։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը երկկողմանի խնդիր չէ»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը նաև համագործակցում են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում ու Բալկաններում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։

«Մենք գնահատում ենք դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է՝ բարելավելու հարաբերությունները Հայաստանի և Հունաստանի, ինչպես նաև Իսրայելի հետ, որոնց քաղաքացիներն աշխատել են թուրք գործընկերների հետ կողք կողքի՝ աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հավելենք, որ Չավուշօղլուն իր հերթին ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Էմմա Չոբանյան