ԿԺԴՀ-ն կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Հյուսիսային Կորեան այսօր փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Սա հաստատել են Հարավային Կորեայի և Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունները։ Ըստ ճապոնացի զինվորականների՝ հրթիռներն ունեցել են առավելագույնը 50 և 100 կմ բարձրություն ու անցել են մոտ 350-400 կմ տարածություն՝ մինչև չեզոք ջրերում ընկնելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրթիռներն արձակվել են 48 ժամ անց այն բանից հետո, երբ շաբաթ օրը Փհենյանը հայտարարեց միջմայրցամաքային բալիսիտի հրթիռների արձակման, այսպես կոչված, «անսպասելի» զորավարժությունների մասին, որոնք, ըստ ԿԺԴՀ-ի, ցուցադրեցին Հյուսիսային Կորեայի՝ «մահացու միջուկային հակահարված» հասցնելու կարողությունը։ Շաբաթ արձակված հրթիռը թռել է շուրջ 1000 կմ՝ ընկնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։ Ընդ որում, դրա մեկնարկը տրվել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի համատեղ զորավարժությունների ծրագրված մեկնարկից մի քանի օր առաջ։

Տոկիոյում ԿԺԴՀ-ի գործողություններն անվանել են «բացարձակապես աններելի»՝ խոստանալով է՛լ ավելի սերտ համագործակցել Վաշինգտոնի և Սեուլի հետ, իսկ ռազմավարական ռմբակոծիչների և կործանիչների մասնակցությամբ համատեղ զորավարժություններն անցկացվել են կիրակի՝ փետրվարի 19-ին։

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները երկուշաբթի առավոտյան հրապարակել են երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յե Չժոնի հայտարարությունը, որում ասվում է, որ Փհենյանը փետրվարի 20-ին հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների և սպառնացել է Խաղաղ օվկիանոսը վերածել «հրաձգության զորավարժարանի»։

Տաթև Ֆռանգյան