Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։ Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների …

