Չինաստանը ՌԴ-ի կողմն է բռնել Ուկրաինայի հարցով․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Չինաստանի «խաղաղության ծրագիրը» պետք է դիտարկել Մոսկվայի հետ Պեկինի բարեկամության տեսանկյունից։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

«Սա խաղաղության պլան չէ, այլ սկզբունքներ։ Դուք դրանք պետք է դիտարկեք հատուկ ֆոնին, որ Չինաստանը բռնել է կողմ՝ ՌԴ-ի հետ ստորագրելով, օրինակ, անսահման բարեկամություն պայմանագիրը Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն կքննարկի այս փաստաթուղթը, սակայն հաշվի առնելով Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների փաստը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Չինաստանը ներկայացրել է Ուկրաինայի տարածքում պատերազմը լուծելու «խաղաղության ծրագիր»։ Փաստաթուղթը որպես հիմնական կետեր նախատեսում է հրադադարի ռեժիմ և խաղաղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ի պատասխան այս նախաձեռնության՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել ծրագրի առաջին կետում՝ այն է՝ հարգել բոլոր ազգերի ինքնիշխանությունը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը նշել է, որ ցանկացած «խաղաղության ծրագիր», որը նախատեսում է հրադադար և սահմանազատման նոր գիծ, կշարունակի օկուպացիան և ռուսական ցեղասպանությունը երկրի տարածքում։

Տաթև Ֆռանգյան