Թուրքական Անթաքիան այլևս չկա․ խոլերա, քոս, շարունակվող հետցնցումներ ու ապաշնորհ իշխանություններ

Լուրեր

10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 19:42
«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները. ՆԳՆ
10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
Բոլորը

Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն աննախադեպ չափի աղետ էր և ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Թուրքիայի հարավային Անթաքիա քաղաքն ու նրա բնակիչները։ Ժամանակին այն եղել է կարևոր առևտրային կենտրոն և Հռոմեական կայսրության երրորդ ամենամեծ քաղաքը։ Սակայն ավերիչ երկրաշարժերն այս քաղաքում գրեթե ոչինչ անվնաս չեն թողել։

«Կնոջս անունը Շեֆիկա է, ես նրան անվանում էի իմ գյուլում (վարդ)։ Ես կանչում էի Շեֆիկա՜։ Բայց ի պատասխան ոչինչ չլսեցի։ Մենք ամուսնացած ենք եղել 52 տարի»,- Euronews-ին պատմել է տեղաբնակ Քասիմ Գյունդյուզը։

Քասիմն ասել է, որ հիմա սպասում է կնոջ աճյունին։ Նրա որդու մարմինը դուրս է բերվել փլատակների տակից, մոտակայքում է՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Քասիմի ողջ աշխարհը փլվել է:

Անթաքիան հիմնադրվել է մ.թ.ա. 300 թվականին և տեսել բազմաթիվ աղետներ: Անցած դարերի ընթացքում այն բազմիցս ավերվել և վերակառուցվել է։ Բայց երբ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ տարածաշրջանում, բոլորին անսպասելի վիճակի մեջ դրեց: Ողբերգությունից մի քանի օր անց էլ օգնությունը դեռ դանդաղ է հասնում։

Մեհմեդը ողջ է մնացել, բայց ասում է՝ չի հիշում, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ փլատակների տակից։ Euronews-ին նա պատմել է, որ երկրաշարժից հետո կնոջ ու 7 ամսական որդու հետ ստիպված է քնել մեքենայում։

Առանց էլեկտրականության, ջրի և սանիտարական պայմանների՝ երկրաշարժից փրկվածները մեծ վտանգի տակ են: Վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են քոսը և խոլերան, արագորեն տարածվում են, իսկ հետցնցումները դեռ ամեն օր են տեղի ունենում։

Երկրաշարժից հետո առաջին մի քանի ժամում փլատակների մաքրման համար հասանելի են եղել միայն փրկվածների ձեռքերը, որոնք շոկային վիճակում են եղել, ովքեր երբեք նման բան չէին արել։ Հետո հայտնվել են կամավորները։

Ստամբուլից շինարար Էրդեմը երկրաշարժի մասին իմանալուն պես շտապել է Անթաքիա։

«Ես փորձում էի անել այն, ինչ պետք էր այստեղ։ Ես կարողացա դուրս հանել մի կնոջ: Երբ փորձում էի հասնել նրան իր սենյակում՝ կոտրելով պահարանը, նա սկսեց բղավել. ո՞վ ես դու, ինչո՞ւ ես կոտրում իմ իրերը: Ովքե՞ր եք դուք։ Նա բղավում էր ինձ վրա: Ես նաև կարողացա դուրս հանել մի տղայի և նրա ավագ քրոջը: Շատ էի ուզում ավելի շատ մարդկանց դուրս բերել, բայց հիմա բոլորովին մենակ եմ, և թիմում որոշ խնդիրներ կան: Չեմ կարծում, որ ես կարող եմ հիմա ինչ-որ բան միայնակ անել»,- ասում է Էրդեմը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչինչ հնարավոր չէր անել երկիրը նման ողբերգության նախապատրաստելու համար։ Բայց Անթաքիայում ոչ բոլորն են համաձայն այս պնդման հետ։

«Առաջին օրը, երբ եկանք այստեղ, ուզում էինք հորատել, բայց չկարողացանք նույնիսկ գեներատոր կամ քլունգ գտնել: Այստեղ փրկարարներ կամ պաշտոնյաներ չկային: Երկրորդ օրը մի քանի մեքենաներ եկան: Այդ մարդիկ ինձ ասացին, որ հիմա չեն կարող աշխատել, քանի որ իրենց «վերևից» հրաման է պետք, և նրանք սպասում էին այդ հրամանին։ Աշխատանքը կազմակերպված չէ և ճիշտ չի իրականացվում։ Այստեղ ոչ մի լավ պատրաստված անձ չի եկել»,- բացատրել է Անթաքիայի բնակիչ Իբրահիմ Խալիլը։

Երկրաշարժից մի քանի օր անց իշխանությունները դեռևս չեն կարողացել վերահսկողության տակ առնել իրավիճակը, չնայած այն հանգամանքին, որ միջազգային օգնությունն ամեն տեղից գալիս է։

Տաթև Ֆռանգյան