Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարեց առաջին տեղով: Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը: …

