ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով …

