Ջերմուկի զբոսաշրջային հոսքը շատ դանդաղ է վերականգնվում․ եկողներին ներկայացնում ենք, որ ապահով է․ Սիսիան Պօղոսեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի հետ Factor TVզրուցել է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի և ներգնա տուրիզմի մասին

Տիկի՛ն Պօղոսեան, 2022 թվականի արդյունքներն ամփոփված են, Հայաստան է եկել 1 միլիոն 665 հազար 658 զբոսաշրջիկ։ Սա 90 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին էր, բայց ունեցել ենք տարիներ, որ ավելի շատ է եղել հոսքը։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։

-Համաձայն եմ՝ 2019 թվականին մենք ունեցել ենք 1,9 միլիոն զբոսաշրջիկ, և դա եղել է ամենալավ տարին մեզ համար։ Բայց մենք նաև ուրախ ենք այս թվերով, որովհետև երբ այս պահին համեմատում ենք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության թվերի հետ, նախաքովիդյան շրջանի համեմատ, աշխարհի ցուցանիշը -37 տոկոս է, Եվրոպան՝ -21 տոկոս, Հայաստանը՝ -12 տոկոս։ Այսինքն՝ մենք այս պահին թե՛ ամբողջ աշխարհից, թե՛ Եվրոպայից ավելի լավ ենք վերադառնում նախաքովիդյան թվերին։

Իհարկե, դեռ աշխատանք ունենք անելու՝ մինչև հասնենք այդ թվերին այս տարի, բայց ես հույս ունեմ, որ այս տարի կհասնենք, և նաև կանցնենք 2019 թվականի ցուցանիշը։ Այս տարվա հունվարի թվերն արդեն ունենք՝ մոտավորապես 160 հազար զբոսաշրջիկ։ Այդ թիվն ամենալավն է հունվարի համար։ Այսինքն՝ տարին շատ լավ ձևով ենք սկսում։

Երբ 2020 թվականի պատերազմից հետո զբոսաշրջային օպերատորների հետ խոսում էինք, ասում էին, որ մի տեսակ անհանգստություն կա զբոսաշրջիկների մոտ, դեպի հարավ՝ դեպի Սյունիք չեն գնում, փոխարենն ավելացել էին Շիրակ-Լոռի ուղղությունները։ Հիմա արդյո՞ք այդ անհանգստությունն անցել է։

-Այո՛, այդ անհանգստությունը եղել է, մանավանդ՝ անցյալ տարվա սեպտեմբերի դեպքերից հետո։ Որտեղ խոսում ենք Հայաստանի հետ կապված՝ միջազգային շուկայում, ցուցահանդեսներում և այլն, մենք միշտ Հայաստանը նշում ենք որպես ապահով երկիր։ Հիմա, երբ ունենում ենք ճանաչողական այցեր, աշխատում ենք Հայաստանն ամբողջովին իրենց ցույց տալ, որ միայն Երևանում չմնան, նաև մարզեր գնան՝ ոչ միայն հյուսիս, այլ նաև հարավ։

Գիտենք՝ Ջերմուկում նաև խնդիրներ են եղել, և այդ զբոսաշրջային հոսքը շատ դանդաղ է վերականգնվում։ Դրա համար, օրինակ, մեր պարբերականների մեջ խոսելիս նաև այդ մարզերն ենք նշում՝ որպես հետաքրքիր ուղղություն, որ զբոսաշրջիկներն էլ իմանան, որ հիմա ապահով է մեր ամբողջ երկիրը, ոչ միայն Երևանը։

Որպեսզի տարեվերջին կարողանանք տեսնել՝ արդյո՞ք հաջողվել է աշխատանքը,  կխնդրեմ ասեք, թե այս տարվա համար Հայաստան այցելող զբոսարջիկների ի՞նչ թիվ եք ակնկալում։

-Ես վստահ եմ, որ մենք 2019 թվականից ավելի բարձր թիվ ենք ունենալու։ Հույս ունենք 1,9 միլիոնից ավելի զբոսաշրջիկ ունենանք Հայաստանում այս տարի։ Եվ հունվարի թվերը մեզ հույս են տալիս, որ կարող ենք դա ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան