Ընթանում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի մեկնարկին նվիրված միջոցառումը։ Կոալիցիայի հիմնադիրներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որոնք նպատակ ունեն իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեղ ջատագովություն՝ հիմնվելով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող և …

