«Շտապելը կբերի քաոսի». ակադեմիայում դեմ են ինստիտուտների միավորմանը բուհերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կառավարությունը քննարկում է ակադեմիական բոլոր ինստիտուտները բուհերին միավորելու ծրագիր։ Խնդիր է դրվել մինչև 2030 թվականն ունենալ 4-5 առաջատար բուհ, որոնք կընդգրկվեն աշխարհի լավագույն 500 բարձրագույն կրթական հաստատությունների ցանկում, իսկ ակադեմիական ինստիտուտների` բուհերին միավորելու ծրագիրը պետք է նպաստի դրան:

Գիտությունների ազգային ակադեմիան դեմ է առաջարկվող փոփոխությանը: Այստեղ կարծում են, որ ծրագիրը չի արդարացնի իրեն և պնդում են` ոչ թե պետք է կազմալուծել համակարգը, այլ թույլ կողմերն ուժեղացնել:

«Հայաստանի բուհական համակարգը խիստ թերզարգացած է գիտական համակարգի համեմատ, դա նշանակում է, որ եթե ինստիտուտները միանան այն համակարգին, որը չի կարողացել ինքն իր վիճակը բարելավել, այդ համակարգն իր խնդիրներով կպրոյեկտվի ակադեմիայի գործունեության վրա»,-շեշտում է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։

Ակադեմիան իր հերթին ունի առաջարկ, որը հիմնված է ֆրանսիական CNRS-ի՝ Գիտահետազոտական ազգային կենտրոնի օրինակի վրա. այն հաջողությամբ կիրառվում է Գերմանիայում, Ֆրանսիայում: Դրա էությունն այն է, որ ակադեմիան դիտարկվում է որպես կապող կառույց կրթության և արդյունաբերության միջև:

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը, սակայն, շեշտում է` Հայաստանը գտնվում է բարձրագույն կրթության և գիտության քարտեզը վերաձևելու փուլում, որի շրջանակում ինտեգրումն օրինաչափ է․ «Միայն տվյալ պրոցեսում կարող ենք հասկանալ, թե ինտեգրման ինչ եղանակներ և հնարավորություններ կարող ենք ունենալ, բայց միանշանակ է, որ խորհրդային ժառանգությունից ստացած երկու անջատ գործող համակարգերը պետք է որևէ ձևով ինտեգրվեն»։

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանն էլ հիշեցնում է ակադեմիական ինստիտուտները բուհերին միավորելու` արտերկրի անհաջող փորձերի մասին։

«Հատկապես հետխորհրդային երկրներում, բացառությամբ՝ Մերձբալթյան որոշ հանրապետությունների, ինտեգրման արդյունքները վատն են եղել։ Ուստի նախարարության համառությունը, ըստ իս, բացարձակ արդարացված չէ»,- նշում է Նարինե Դիլբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան