Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել EUBC գլխավոր քարտուղար Ռիա Ռամնարինը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, տեխնիկական պատվիրակ Վիորել Սիման, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է EUBC-ի ներկայացուցիչներին Հայաստանում և հավաստիացրել՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով. «Մեզ համար սա շատ կարևոր մրցաշար է: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի. նմանօրինակ մրցաշարերի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի: Պատրաստ ենք պատվով հյուրընկալելու բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ցանկություն կունենան ժամանելու մեր երկիր»:

EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչն ընդգծել է՝ հաշվի առնելով 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը՝ կասկած չկա, որ երիտասարդների մրցաշարը ևս սահուն կընթանա. «Նախորդ տարի ամեն ինչ, իսկապես, հիանալի էր: Շատ տպավորված էինք ինչպես կազմակերպչական բարձր մակարդակով, այնպես էլ ենթակառուցվածքներով, մասնակիցների համար ստեղծված անվտանգային պայմաններով: Վստահ եմ՝ այս անգամ ևս կհաջողեք»:

EUBC պատվիրակները Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակում նախատեսում են լինել նաև Օլիմպավանում և ԵՕՀՊՄ քոլեջի նորակառույց հյուրանոցային հատվածում, այցելել նախկին «Միկա» մարզահամալիր, որտեղ անցկացվելու է առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզահամալիրը ենթակառուցվածքային առումով ամբողջովին պատրաստ կլինի ընդունել մրցաշարը:

Եվրոպայի երիտասարդների առաջնության հայտերի գրանցումը դեռևս բաց է: EUBC ներկայացուցիչների գնահատմամբ՝ Երևանում կայանալիք առաջնությանը, ամենայն հավանականությամբ, ավելի քան 300 բռնցքամարտիկ կմասնակցի:

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում: