ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը փոխվել է․ իրազեկում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ 2023 թ․ մարտի 23-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունը, համաձայն որի՝ բարձրանում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Ըստ այդմ՝ մինչ այժմ գործող կարգավորումներով՝ վարչական պատասխանատվության միջոցի կիրառման չափը եթե նախկինում բեռի քաշի բոլոր դեպքերում սահմանվում էր նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն 200 հազար ՀՀ դրամ, ապա մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն որքան շատ է թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու տուգանքի չափը:

Տեսչական մարմինը բեռափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 20․07․2006թ․ թիվ 1106-Ն որոշմամբ հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։