Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում. տեղեկացնում են ՀՖՖ-ից։ «Մեր ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի, այնուհետև նոյեմբերի 19-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում՝ Ալբանիայի հավաքականի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

