Ինչու «Երևան սիթիի» չարաշահումների դեպքում կալանավորում չեղավ. «Նոր Զովք»-ի շուրջ աղմուկը չի դադարում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Նոր Զովք»-ի պաշտպանականը թիմը, առանց կոնկրետ անուններ հնչեցնելու, պնդում է՝ ընկերության դեմ իրականացվում է համակարգված արշավ։ Այս արձագանքը հետևել է «Նոր Զովք»-ի ղեկավար կազմի կալանքի որոշմանը։

Ըստ իրավապահ մարմինների՝ «Նոր Զովք»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների հատուկ ծրագրային ապահովման կիրառման միջոցով իրացման շրջանառությունը նվազ է ներկայացրել և խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից։ Խոսքն ավելի քան 4 միլիարդ դրամի մասին է։

«Նոր Զովք»-ի շուրջ իրադարձությունների ֆոնին տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ երբ 2018 թվականին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ում հայտնաբերվեցին չարաշահումներ, որևէ ձերբակալություն կամ կալանավորում չեղավ։ Այն ժամանակ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ «Երևան Սիթի»-ն, տարբեր գնահատականներով, պետությունից թաքցրել է 6-7 մլրդ դրամի չափով հարկ։ Ըստ Պարսյանի՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ «Երևան Սիթի»-ի դեպքում ոչ ոք չձերբակալվեց, իսկ «Զովք»-ի դեպքում ՊԵԿ-ը կիրառեց ծայրահեղ կոշտ միջոցներ։ Միթե՞ սա հովանավորչություն չէ, հարցնում է՝ տնտեսագետն ու պնդում՝ ՊԵԿ-ը խտրական մոտեցում է ցուցաբերում։

Սուպերմարկետների ցանցում այս բացահայտումները համընկան Երևանի մեկ-երկու հատվածներում «Նոր Զովք»-ի մասնաճյուղերի բացման հետ։ Եվ իրավապահների գործողությունները, ըստ ընկերության, կապ ունեն հենց այս փաստի հետ։ Նպատակն էլ սուպերմարկետների շուկայում «Նոր Զովք»-ի դիրքերի թուլացումն է։

Համացանցում այս քննարկումներին և մեկնաբանություններին հասցրել էր հետևել անգամ երկրի վարչապետը։ Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Փաշինյանը թեմային անդրադարձավ Բեռլինից՝ ռեպրոտաժի մեկնաբանություններ էր կարդացել և տարակուսել։

Քրեական օրենսգրքի 290 հոդվածով, որը վերաբերում է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հարկային չկատարած պարտավորությունները ամբողջությամբ կատարում է։ Տեսականորեն չի բացառվում, որ նախաքննության փուլում այդ վճարումները կատարվեն և գործը չհասնի դատարան։

Փաշինյանը, սակայն, խոսում է դատական գործընթացից, ընդ որում՝ հրապարակային։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ այն, որ բոլորը պետք է թաքցված հարկերը վճարեն, քննարկման ենթակա չէ, սակայն ՊԵԿ-ը պետք է հաշվի առնի, թե ինչ խնդիրների կարող է բախվել ընկերությունը։

2018-ի իշխանափոխությունից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե Հայաստանում տնտեսությունն ինչպես է զավթվել՝ ասում է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը պետք է 2018-ից հետո համակարգային վերլուծություն իրականացներ, որպեսզի պարզ դառնար՝ ինչպես են առաջացել մենաշնորհները, ինչպես է իրականացվել պետական հովանավորչություն՝ հետագայում դրանք բացառելու համար։ Ըստ փորձագետի՝ Հայաստանում խնդիրները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, շարունակում են լուծվել կուլիսներում, իսկ գործադիրի նկատմամբ չկա որևէ վերահսկողություն։

Ի դեպ «Նոր Զովք»-ի բացահայտումներին անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Ռուստամ Բադասյանն ընկերության կողմից հարկեր թաքցնելու ենթադրյալ արարքը որակել է «լկտիություն», որը, ըստ նրա, իրականացվել է պետության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան