Միրգը 1 տարում թանկացել է 14 %-ով․ փետրվարի գնային փոփոխությունները՝ թվերով

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Այս տարվա փետրվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 8,1 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 9,8 %-ով։ 

Ըստ կոմիտեի ներկայացրած ցուցանիշների՝ ամենաշատը թանկացել են տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկան և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության ապրանքները։ Դրան հաջորդում են հագուստն ու կոշիկը։ 

Հանրապետության դիտարկվող 4 քաղաքներում 2023 թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.9 %-ով, 6-ում գրանցվել է 0.2-0.1 % գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 

Սննդամթերք

Թթվասերի գինը 2023 թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 9.3%-ով, թարմ կաթինը՝ 9.5%-ով, կաթնաշոռինը՝ 11.6%-ով, պանրինը՝ 17.1%-ով, մածունինը՝ 18.0%-ով։ 

Կարտոֆիլի գինը 1 տարում աճել է 11.1%-ով, սոխինը՝ 24.0%- ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 3.3%-ով: 

Թռչնամսի գինը աճել է 2.5%-ով, տավարի մսինը՝ 21.2%-ով: Դրան զուգընթաց, 2023 թ. փետրվարին 2022 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի 5.2% գնաճ և խոզի մսի՝ 5.9% գնանկում:

Ձվի գինը աճել է 0.3%-ով, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 2.0% գնանկում: 

Կարագի և մարգարինի գներն աճել են համապատասխանաբար  4.3% և 19.9%- ով: 

Հանրապետությունում գրանցվել է ոսպի՝ 2.5%, բրնձի՝ 2.7%, հնդկացորենի` 3.5%, ալյուրի՝ 4.0%, ոլոռի՝ 5.4%, հաճարի` 7.4%, մակարոնեղենի 17.8% գնաճ: 

Արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 7.7%- ով: 

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 4.9% գնաճ:

Ոչ պարենային ապրանքներ

Ոչ պարենային ապրանքների շուկայում 1 տարում արձանագրվել է 5.4% գնաճ։ 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 29.4% գնանկում և դիզելային վառելիքի՝ 3.0% գնաճ: 2023թ. փետրվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 20.0% և 7.5%-ով:

Ծառայություններ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 7.4%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2%-ով:

Արտարժույթի շուկա

 2023թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2023թ. փետրվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 1.7% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% նվազում: 2023թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 393.4 դրամ, ինչը 18.1%-ով ցածր է 2022թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (480.2դրամ): 

Անժելա Պողոսյան