Արդեն հայտնել էինք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս հանդիպել էր հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրեններին։ Նա հայտարարել էր, արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսերենով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։ Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց` արդյո՞ք այս թեման նախապես քննարկվել է գերատեսչության հետ, եղե՞լ է հանրային քննարկում: …

