«Հայաստանը օգնո՞ւմ է ՌԴ-ին՝ շրջանցել սանկցիաները․ Արևմուտքից անհանգստություն է հնչում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար պարունակում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մի կողմից նախորդ տարի ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հսկայական ծավալների է հասել։ Սա, միանշանակ, հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար։ Բայց մյուս կողմից Արևմուտքի կողմից մտահոգություն է հնչում այն մասին, թե հնարավոր է՝ Հայաստանն օգնում է, որ հակառուսական պատժամիջոցները շրջանցվեն։ Ըստ նրա` դա արդեն սպառնալիք է։

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական զարգացման բարձր տեմպը շարունակելու հնարավորություն է։ Բայց նույնքան ակնհայտ է, որ եթե Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, ապա այդ հնարավորությունները կփլուզվեն», – նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը չի պատրաստվում լքել կամ հեռանալ որևէ կազմակերպությունից։ «Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու անդամ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր», ասաց Փաշնյանն ու հավելեց, որ այստեղ և՛ շատ հնարավորություններ կան, և՛ շատ սպառնալիքներ, ու պետք է շատ ուշադիր լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։