Չինաստանը կշարունակի Ռուսաստանի հետ «մեջք մեջքի» իր ռազմավարական փոխգործակցությունը կառուցել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը։ «Չինաստանն այսուհետ ևս ՌԴ-ի հետ միասին առաջ կմղի բազմաբևեռ աշխարհի ու միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման սկզբունքները՝ ապահովելով հուսալի երաշխիքներ համաշխարհային ռազմավարական հավասարության և կայունության համար»,- ասել է դիվանագետը։ Հանհուեյը մատնանշել է աշխարհում տիրող …

