Արևմուտքը ձախողեց ՌԴ-ի պլանը՝ Ադրբեջանին՝ ԼՂ-ն, ՀՀ-ն՝ ռուսական գուբերնիա․ հաջորդը՝ ԼՂ-ում ԵՄ դիտորդներ են լինելու․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ն է պատրաստվում Հայաստանից դուրս գալ, ՌԴ-ից նրան արձագանքում են ժպիտով և երջանիկ դեմքով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ասելով․ «Հիշեցի Բուլգակովի՝ «Ո՞վ ում վրա էր կանգնած» և Ստանիսլավսկու՝ «Սիրեք արվեստը ձեր մեջ, ոչ թե ձեզ արվեստում»։ Փորձենք հասկանալ այս խոսքերի իմաստը։ Զախարովայի խոսքով՝ ՀԱՊԿ-ին ուղղված պահանջները խնդրահարույց են և, ըստ երույթին, դրա համար չեն օգնել։ Բայց եթե իրավիճակն ախտորոշենք, մեր իշխանության այս կիսաքայլերի պատճառը ո՞րն է։ Եթե կա քաղաքականություն, քայլեր պետք է արվեն, չէ՞, չկա, չեն արվելու։

-Ընդհանրապես քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և այն մարդիկ, ովքեր բուն քաղաքականության կիզակետում են, տիրապետում են շատ նրբությունների և իրենք են որոշում, թե որ մոտեցումն է ավելի նպատակահարմար։ Խնդիրն այն է, թե մենք վստահո՞ւմ ենք, արդյոք, այդ քաղաքական թիմին կամ անհատին։ Մարիա Զախարովան չի վստահում, հեգնում է։ Փաշինյանի ցանկացած հարցազրույցից հետո նրան չեն վստահում և հեգնում են Հայաստանի «մարիազախարովաները» կամ նրա թելը թելողները։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ որևէ բան չեն առաջարկում։

-Դուք ունեք առաջարկ, որի մասին հիմա կասեք։ Բայց իշխանությունն ի՞նչ է անում։

-Իշխանությունը եղածների միջից ընտրում է այն առաջարկները, որոնք տվյալ պահին հնարավոր է իրականություն դարձնել։ Ցավոք, իմ պարագայում իմ առաջարկներին անցնելը 2-3 ամիս ուշացումով է լինում, ժամանակ ենք կորցնում, որոշ դեպքերում՝ նաև մարդկային կյանքեր։ Խնդիրն այն է, որ իշխանությունը կշռում է, որ եթե այդ առաջարկը հենց այն պահին իրականացվի, երբ առաջարկել եմ, հետևանքները կարող են ավելի վատը լինել, քանի որ իսկապես շատ նրբություններ կան, որոնց ես չեմ տիրապետում, ես քաղաքական կիզակետում եմ, և որպես քաղաքական անհատ էլ՝ իշխանության մարդը չեմ, ազատ եմ տեսակետներ հայտնելու հարցում։

-Արդյո՞ք իշխանության կիսաքայլերը վտանգավոր չեն․ կա՛մ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից և ունես ավելի լավ անվտանգային համակարգ, կա՛մ էլ կիսաքայլեր պետք չէ անել, հայ-ռուսական զորախմբի ղեկավարին ինչո՞ւ ազատեցին պաշտոնից։ Գուցե իմ հարցը շտապողականություն է ենթադրում, բայց այդ քայլի վերջնանպատակը հասկանալի չէ։

-Մենք մշտապես այն տեսակետին ենք եղել, որ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, և դա պետք է արվի քայլ-քայլ։ Այն, որ խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, մենք ավելի լուրջ պայմանագրեր ունենք՝ ՀՕՊ, ՌԴ հետ ռազմական փոխօգնության, և միայն ՀԱՊԿ-ից դուրս գալը չի լուծելու այն խնդիրը, որ սպառազինությունների որոշակի քանակից այն կողմ մեզ չեն տրամադրում։ Այդ խնդիրը միայն ՀԱՊԿ-ից դուրս գալով չի լուծվի, մյուս պայմանագրերից էլ պետք է դուրս գալ․ խնդիրն այս հարթության մեջ է։ Այս պարագայում առաջին հերթին պետք է լուծվի ԼՂ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը, և այնպես, ինչպես Հայաստան բերվեց, ԼՂ ևս բերվի միջազգային դիտորդների խումբ, որոնք հետազոտություն կանեն, կուսումնասիրեն իրավիճակը, որից հետո այնտեղ կտեղակայվեն բազմազգ խաղաղարարները։ Այսինքն, երբ ՀՀ-ն վստահ կլինի, որ ԼՂ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովված է, դրանից հետո ՀԱՊԿ-ից, ՀՕՊ-ից դուրս գալը տեխնիկայի խնդիր կլինի զուտ։ Իսկ երբ ԼՂ-ն ապահովված չէ, և մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս՝ ԼՂ-ին թողնում ենք ռուս խաղաղապահների ու Ադրբեջանի համագործակցության հույսին, մենք այդ ժողովրդին մեն-մենակ ենք թողնում։ Հետևաբար, այս հերթականությունը պահել է պետք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան