Պապիկյանն ընդունում է, որ բանակում խնդիրներ կան. ոչ մարտական պայմաններում զինվորների կորստի դեպքերն ավելացել են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին, որը կալանավորվել է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ մարտի 11-ին N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող Արտյուշա Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն, ոչ կանոնակարգային հարաբերություններին բնորոշ դրսևորումներով Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության»,- հայտնում է ՔԿ-ն:

Վերջին շրջանում բանակում շատացել են սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը։

«Հսկայական գործ է արվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Մինչ Պապիկյանը պնդում է, որ բանակում բարեփոխումները շարունակվում են, 2023 թվականին՝ ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում, ոչ մարտական պայմաններում 20-ից ավելի զինծառայող է մահացել։ Զինծառայողների իրավունքներով զբաղվող Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ բարեփոխումների ու իրականացվող ծրագրերի մասին խոսելուց առաջ Սուրեն Պապիկյանը պիտի հիշի գրեթե ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի մասին, որոնք հիմնականում որակվում են որպես ինքնասպանություն։

«Լավ կլիներ, որ զինվորների ընտանիքների նա երաշխավորեր, որ իրենց որդիները ողջ և առողջ կվերադառնան զինվորական ծառայությունից»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Պաշտպանական ոլորտի բարեփոխումների բաղադրիչներից են զինվորների միջև կանոնադրային հարաբերությունների կարգավորումը, ծառայության պայմանների բարելավումը, սակայն ինքնասպանություն ու սպանություն որակվող դեպքերը վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Անընդհատ խոսվում է բանակի բարեփոխումներից, բայց բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի փոխվում՝ ընդգծում է իրավապաշտպանը։

Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ։ 2021 թվականի աշնանը նախարար նշանակված Պապիկյանի հրաժարականի պահանջ եղավ 15 զինվորի կյանք խլած Ազատի ողբերգական դեպքից հետո։ Ազգային ժողովում Պապիկյանը հրդեհի մասին հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե իր պատասխանները կարող են խանգարել գործի նախաքննությանը։

«Այո´, մեր բանակում այսօր խնդիրներ շատ կան, այդ խնդիրները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, մի մասը ժառանգված է, մի մասն առ այսօր էլ շարունակվում է: Բնականաբար, դրանց օր առաջ լուծելու մեջ ես ունեմ իմ դերակատարումն ու պատասխանատվությունը»,- ասել է Պապիկյանը:

Մահվան դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն, որպեսզի պատասխանատվությունը չընկնի բանակի հրամանատարական կազմի վրա՝ պնդում է իրավապաշտպանը։ Ալեքսանյանն ասում է՝ իրենց ուսումնասիրած բոլոր գործերը եղել են սպանություններ։ 2022 թվականի մայիսին Վարդենիսի դիրքերում զինծառայողի մարմին էր հայտնաբերվել ու դեպքը կրկին որակվել էր ինքնասպանություն։ Բայց մահացած հայտնաբերված Արգիշտի Եղյանի ծնողները չեն հավատում, որ իրենց որդին կարող էր ինքնասպան լինել։

«Ինքն այնքան կյանքով լեցուն էր, իմ երեխան չէր կարող ինքնասպան լինել»,- ասում է Արգիշտի Եղյանի մայրը` Մարինե Թահվերդյանը:

Ծնողներն ասում են, որ ամեն օր խոսում էին Արգիշտիի հետ։ Իրենց տղան երբեք չի դժգոհել ծառայությունից, որևէ խնդիր չէր մատնանշել։ Ծնողները որդու սպանության վարկած են առաջ քաշում։ Ըստ այդմ՝ դիրքի ավագն Արգիշտիին ստիպել է, որ իր հերթապահությունից հետո նաև այլ զինծառայողի փոխարեն հերթապահություն իրականացնի:

Ըստ ՔԿ-ի՝ Արգիշտի Եղյանն ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին։ Ինքնասպանություն որակված դեպքից հետո ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել, Արգիշտիի երկու համածառայակիցները կալանավորվել էին։ Քրգործից նոր մանրամասներ ստանալ չհաջողվեց, կառույցից հորդորեցին գրավոր դիմել։

Հարուցված քրգործերը որոշ դեպքերում կարճվում են կամ կասեցվում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իրավապաշտպանները պնդում են՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում բարեփոխումներ չեն իրականացվել, թեև այդ մասին խոսվել է տարիներ շարունակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան