ԵԽԽՎ-ն քննարկում է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը։ Նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկելու շուրջ քվեարկությունը կայացել էր հունվարի 23-ին, կողմ էր քվեարկել 91 պատվիրակ։ «Եթե Ադրբեջանը չհամաձայնի ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայմանը, ուրեմն ցեղասպան մտադրություններ ունի»,-այս մասին իր ելույթում ասաց ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

