Ջո Բայդենը Թուրքիային և Հունգարիային դուրս է թողել Ժողովրդավարության գագաթնաժողովի հրավիրյալների ցանկից

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիային և Հունգարիային դուրս է թողել ԱՄՆ վարչակազմի կողմից կազմակերպված Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի հրավիրյալների ցուցակից՝ չնայած ավելացրել է ևս ութ երկիր, այդ թվում՝ Գամբիան, Մավրիտանիան և Մոզամբիկը։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն, փոխանցում է Gercek News-ը։

Գագաթնաժողովը, որը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից է, նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարություններն ամբողջ աշխարհում և հակազդել ավտոկրատիաների աճին:

ԱՄՆ երեք պաշտոնյաներ, որոնք զրուցել են Foreign Policy-ի հետ, հաստատել են, որ այս երկրներին չհրավիրելն արտացոլում է աճող մտահոգությունը երկու երկրներում ժողովրդավարության հետընթացի աստիճանի հետ կապված:

Ժողովրդավարության առաջիկա գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել մարտի 28-ից մարտի 30-ը, կներառի Վաշինգտոնում և չորս գործընկեր երկրներում՝ Կոստա Ռիկայում, Հարավային Կորեայում, Նիդեռլանդներում և Զամբիայում անհատական և վիրտուալ միջոցառումների համադրություն: Գագաթնաժողովին պատրաստվում են մասնակցել Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից 20-ը:

Հավելենք, որ այս տարվա գագաթնաժողովին Ադրբեջանը ևս չի հրավիրվել՝ ի տարբերություն Հայաստանի, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցության հրավեր ստանում։

Էմմա Չոբանյան