Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բոլոնիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 6:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Էդին Ջեկոն, Ֆեդերիկո Դիմարկոն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն, Ռոբին Գոսենսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց …

