Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մարտի 3-ին ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Գրոսսիին դիմավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրոսսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ քննարկելու «տարբեր հարցեր»։ …

