Կոռուպցիան դո՛ւ ես. Վլադիմիր Գասպարյանը խոստովանեց` առանձնատունն աշխատավարձով չէր կարող գնել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

«Ես շատ վատ կարծիք ունեմ այս գործի վերաբերյալ, և դատական պրոցեսը ցույց կտա, որ մի կենդանու պատճառով է»։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացած դատական նիստից հետո ութ տարի Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանն այսպես արտահայտվեց իրեն վերաբերող քրեական գործի մասին։

Հիշեցնենք՝ իրավապահները Գասպարյանին և նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին մեղադրում են պետությանը 114 մլն դրամի վնաս պատճառելու համար։ Չնայած Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը, սակայն գումարի կեսը վերականգնել է պետական բյուջե։

Ըստ իրավապահների՝ Վլադիմիր Գասպարյանը ՌՈ պետի և պաշտպանության փոխնախարարի պաշտոնները զբաղեցնելու ժամանակ գերատեսչության երեք զինծառայողների հրամայել է իրականացնել Սերժ Սարգսյանի եղբայրներին՝ Լևոն և Ալեքսանդր Սարգսյանների վարորդի ու թիկնապահների գործառույթները։ Նրանք պետությունից 54 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստացել։ Գասպարյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ զինծառայողները, որոնք պետք է հայրենիքը պաշտպանեին, փոխարենը Սերժ Սարգսյանի եղբայրներին են պաշտպանել։ Սակայն նա սլաքներնն ուղղեց պաշտպանության նախարարի ուղղությամբ։

Նշենք, որ այդ ժամանակահատվածում՝ 1997-2011 թվականներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարման մի ընդգրկուն շրջան՝ շուրջ յոթ տարի, բաժին է ընկնում Սերժ Սարգսյանին, որի եղբայրների անվտանգությունն ապահովվել է պետության հաշվին։

Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը, զոքանչը, դուստրն ու որդին անցնում են նաև ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քրգործով։ Գասպարյանն այն նախկին պաշտոնյաներից է, որի ընտանիքը Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատուն ունի։ Վլադիմիր Գասպարյանն այսօր Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ խոստովանեց, որ իր աշխատավարձով չէր կարող նման առանձնատուն ձեռք բերել, բայց նաև հայտարարեց, թե հրաժարվում է այն պետությանը փոխանցել։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրում են նաև ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելիս գերատեսչության գույքերն այլ անձանց փոխանցելու համար, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին։ Մեղադրանքում ներառված են նաև Գասպարյանի դստերը ոստիկանությունում աշխատանքի ընդունելու և աշխատանքի չհաճախելու մասին դրվագներ։

Այս ամենին ֆոնին նախկին ոստիկանապետը հայտարարում է․ «Ես շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա, ես միշտ ապաշխարհում եմ»։

Ոստիկանության պետի պաշտոնը շուրջ 7 տարի զբաղեցրած Գասպարյանն այսօր Հակակոռուպցիոն դատարան էր եկել թանկարժեք մեքենայով, որը գնել է պաշտոնավարման ընթացքում։ Թե ի՞նչ միջոցներով՝ նախկին ոստիկանապետը չհստակեցրեց։ Իր տնօրինած գույքերի ծագման մասին մեր հարցերից հետո փակուղում հայտնված Վլադիմիր Գասպարյանին վերջում այլ բան չէր մնում, քան ասել․ «Չքվիր այստեղից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան