Մենք ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ ենք, ականջահաճո բաներ չպիտի՛ խոսենք, իրականությունը հաշվի առնենք․ ՔՊ-ականը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

-Հայաստանի խորհրդարանն արդյո՞ք պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը։ Գիտենք, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունն արդեն որոշված է Սահմանադրական դատարանում՝ դրական ելքով։

-Կարծում եմ, որ ՌԴ-ն համարվում է ՀՀ-ի ռազմավարական գործընկերը, և մենք ընդհանրապես պետք է գործենք ՀՀ շահին համապատասխան։ Հռոմի կանոնադրությունը կվավերացնի խորհրդարանը, թե՝ ոչ, կիմանանք այն ժամանակ, երբ հարցը կգա խորհրդարան, քննարկումներ կունենանք և այլն։ Այժմ վաղաժամ է այդ հարցին պատասխանելը։ ՍԴ-ն հայտնել է իր տեսակետը, քաղաքական առումով խորհրդարանը կհայտնի իր տեսակետը։

-«Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշումը դեռ չունի՞։

-Այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել, մենք որևէ քննարկման մասնակից չենք եղել, բայց ես անպայմանորեն և առանձնահատուկ ուզում եմ նշել, որ մենք իրավունք չունենք որևէ մեկին դուր գալու համար ինչ-որ քայլեր անել, այլ պետք է առաջնորդվենք Հայաստանի Հանրապետության պետական շահով։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն թե՛ տնտեսական, թե՛ այլ առումներով մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք այն խնդիրների մասին, որ կան մեր հարաբերություններում։ Այդ խնդիրների մասին մշտապես խոսում ենք և ամենատարբեր անվտանգային հարցերի շրջանակում մեր տեսակետն արտահայտում ենք։ Բայց ես ինքս էլ խորհրդարանում համակարգում էի Եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, և շատ եմ կարևորում այդ դերը։

-Պարո՛ն Հակոբյան, Հռոմի ստատուտը վավերացնելու պրոցես ՀՀ Կառավարությունը սկսեց 2022թ․ դեկտեմբերին։ Վարչապետն ասել էր, որ որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում, և հույս էր հայտնել, որ ՍԴ-ն դրական արձագանք կտա այս հարցով։ Եթե այս հարցը խորհրդարան չհասնի կամ խորհրդարանը չվավերացնի, չի՞ նշանակում, որ իշխանությունը հրաժարվում է ՀՀ սուվերեն տարածքների համար պայքարից։

-Նախ՝ քաղաքականության մեջ եկեք «եթե»-ներով չխոսենք և սպասենք, թե պրոցեսներն ինչ ուղղությամբ կզարգանան։ Բայց վստահ եմ, որ ՔՊ-ն՝ վարչապետի գլխավորությամբ, կկայացնի այնպիսի որոշում, որը համապատասխան կլինի ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների պետական շահին։ Սա ամենակարևոր մեխն է, որ պետք է հաշվի առնենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ անվտանգային, թե՛ սոցիալական, և պետք է առաջնորդվենք միմիայն ՀՀ պետական շահով։

-Երկընտրանքը պարզ է՝ կա՛մ Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանում գործ է սկսվում Ադրբեջանի դեմ՝ իր տարածքների զավթման և պատերազմական հանցագործությունների համար, կա՛մ էլ չի վավերացնում և ՌԴ-ից ասում են՝ ինչ լավ է, որ չվավերացրիք՝ մեր ահազանգերին անսալով։ Դուք անձամբ ունե՞ք որոշում։

-Այո՛, անձամբ ես ունեմ որոշում, բայց իշխող խմբակցության անդամ եմ և այս պահին իմ որոշման մասին չեմ խոսի, դուք կլսեք մեր խմբակցության քաղաքական տեսակետն ու քաղաքական որոշումը։ Բայց վստահեցնում եմ, որ դա լինելու է ՀՀ պետական շահին համապատասխան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան