Մոսկվայի կոշտ զգուշացումը Երևանին․Պուտինի ձերբակալման հեռանկարը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պաշտոնական Մոսկվան բացարձակ անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու՝ Երևանի մտադրությունը։ Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանից զգուշացնում են՝ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց բացասական հետևանքներ կունենա։

Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը ՏԱՍՍ պետական գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ միջազգային քրեական դատարանի վերջին օրդերների ֆոնին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տվել էր հենց այդ դատարանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ Ռուսաստանի այս կոշտ արձագանքը սպասելի էր, իսկ հետևանքները, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կրելու են Հայաստանն ու Արցախը։

1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար Կառավարությունն ամիսներ առաջ դիմել էր Սահմանադրական դատարան։ Ըստ գործադիրի՝ դա Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու հնարավորություն է։

Անցած ուրբաթ Սահմանադրական դատարանը որոշեց՝ Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Հայաստանի ԱԳ նախարարություն գրավոր հարցում ենք ուղարկել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք Ռուսաստանի ԱԳՆ-ից այս առնչությամբ որևէ դժգոհություն ստացել են, և ի՞նչ բացասական հետևանքների մասին է խոսքը։ Այս գործընթացից ռուսական կողմի դժգոհությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, փոխանցվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանին։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինին։ Հաղորդագրության մեջ առանց հստակությունների նշված է, որ քննարկվել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր։

Ռուսական կողմի դժգոհությունների վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանն ասում է՝ ռուսական կողմը պետք է համակերպվի մտքի հետ, որ Հայաստանն իր վասալը չէ։ Ավելին, ըստ իշխանական պատգամավորի, եթե Ազգային ժողովը վավերացնի Հռոմի կանոնադրությունը, և Պուտինը ժամանի Հայաստան, ապա պետք է ձերբակալվի։

Մինչ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է, թե իշխանությունը ռուսական կողմի կոշտ արձագանքի ֆոնին հարցի քննարկումը կհետաձգի, իշխանական Գագիկ Մելքոնյանն ասում է՝ խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան