Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերի հետ բանակցություններից հետո հաստատել է «հացահատիկային գործարքի» երկարաձգումը։ «Մեր բանակցությունների արդյունքում մենք հասանք հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի երկարաձգմանը», – հայտնել է Էրդողանը, նրա խոսքը մեջբերում է TRT Haber-ը։ Այսօր՝ մարտի 18-ին, լրանում է ուկրաինական հացահատիկի արտահանման քառակողմ գործարքի (Ռուսաստան-Թուրքիա-Ուկրաինա-ՄԱԿ) կամ այսպես կոչված՝ «Սեւծովյան նախաձեռնության» գործողության երկրորդ ժամկետը։ Ուրբաթ օրը …

