Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում կառաջարկվի Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը
Հասարակություն
13.04.2023 | 18:08Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։